Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան
Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
"Ցավոք գիշերվա մարտերում ընկավ ևս մի ընկեր՝ Վահե ջան հավերժ փառք քեզ։ Վիրավորվել է մյուս ընկերս՝ Սերգեյը։ Հերոսներ եք դուք։ Հաղթելու ենք",- գրել է նա։
Նշենք, որ քիչ առաջ Արցախի ԱԻ պետական ծառայությունը հայտնեց, որ Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով։ Տուժածների մասին տեղեկություններ արայժմ չկան։