Շուշիի մոտակայքում ականի պայթյունի հետևանքով ռուս սպա է զոհվել
Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի մոտակայքում ականի պայթյունի հետևանքով ռուս սպա է զոհվել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը՝ հստակեցնելով, որ վերջինս Միջազգային հակաականային կենտրոնի ականզերծման խմբի աշխատակից էր:
՛՛Շուշի քաղաք տանող ճանապարհահատվածի ականազերծման աշխատանքների ժամանակ ականի պայթյուն է տեղի ունեցել: Ծանր վիրավորում է ստացել ռուս զինծառայող, նրան օպերատիվորեն տրամադրվել է բժշկական օգնություն, սակայն հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է ստացած վնասվածքներից՛՛,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ-ից նշում են, որ զինծառայողի ընտանիքին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն ու հնարավոր աջակցություն: