կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է Սևանա լճի ջրի որակի ստանդարտների հստակեցման փաստաթուղթ

Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է Սևանա լճի ջրի որակի ստանդարտների հստակեցման փաստաթուղթ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է Սևանա լճի ջրի որակի նորմատիվների, ստանդարտների հստակեցման փաստաթուղթ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 6-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:

«Որպեսզի հասկանանք, թե Սևանա լիճը, որպես էկոհամակարգ, ինչ դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության համար, նախաձեռնվել է Սևանա լճի ջրի որակի նորմատիվների, ստանդարտների հստակեցում: Այդ փաստաթուղթը շուտով կներկայացնենք կառավարություն, և դա կամրագրվի կառավարության համապատասխան որոշման մեջ»,- ասաց Ղափլանյանը:

Փոխնախարարը նշեց, որ վերջին երկու տարում կառավարությանը հաջողվել է թվով և ծավալով ամենաքիչ բացթողումներն ունենալ Սևանա լճից:

  • Կիսվել: