երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Սեյրան Օհանյանը այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ․ Արծրուն Հովհաննիսյան

Սեյրան Օհանյանը այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ․ Արծրուն Հովհաննիսյան

Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, Շուշին ազատագրող լեգենդար հրամանատարը, այսօր դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ։ Այս  մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական ակնտրոնում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովահննիսյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է թշնամում դիվերսիոն խմբերից մեկը կարողացել ներթափանցել քաղաք՝ ՊՆ ներկայացուցիչը ճիշտ համարեց մանրամասներն չհայտնել։

«Եկեք Շուշի ներթափանցած զորքերի մարտավարության, խմբաքանակի և այլ մանրամասներ չհայտնեմ: Այսօր ցանցում Ալիևի հայտարարությունից հետո եղել են բավականին տարբեր տրամադրություններ ստեղծող ոչ պաշտոնական հայտարարություններ մեր կողմից: 

Մեր զորքերը կռվում են անձնուրաց, մեր հրամանատարներից շատերը, նույնիսկ խախտելով մարտավարության կանոնները, տրամաբանությունը, զենքը ձեռքներին՝ գնում, զորքի կողքին կանգնում ու անձնուրաց կռվում են: Չշտապենք, սպասենք պաշտոնական հաղորդագրություններին, սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին։ Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, Շուշին ազատագրող լեգենդար հրամանատարը, այսօր դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ։ Կեղծ է նրա վիրավորվելու լուրերը: Նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է»,- ասաց նա ու հավելեց՝ վստահ է՝ հաղթելու ենք։

 

  • Կիսվել: