երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Վահրամ Պողոսյանը Պեգովից չի պահանջել հեռանալ Արցախից

Վահրամ Պողոսյանը Պեգովից չի պահանջել հեռանալ Արցախից

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է տեղեկությունն այն մասին, թե «ՎարԳոնզո» նախագծի անդամ, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովից պահանջել է հեռանալ Արցախից։ Խոսնակը, մասնավորապես գրել է․

«Հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ռադիոեթերում ինչ-որ Կարամբա երեկ ապատեղեկատվություն է տարածել, թե իբր պատերազմի օրերին զանգել եմ «ՎարԳոնզո» նախագծի անդամ, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին և ինչ-որ պատճառով նրանից պահանջել, որ հեռանա Արցախից: Սա հիմարություն է: Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել Սեմյոնի հետ. Նա ևս զայրացած է այս ակնհայտ կեղծ տեղեկատվությունից և շուտով կարձագանքի դրան» :

  • Կիսվել: