կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են ԼՂ տարածքի ականազերծման աշխատանքները

Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են ԼՂ տարածքի ականազերծման աշխատանքները

Օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից 273 տեղահանվածի անվտանգ վերադարձն Արցախ: Ընդհանուր առմամբ 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի իրենց նախկին բնակավայր է վերադարձել 46196 մարդ, տեղեկանում ենք ՌԴ Պն կայքից:

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները: Արցախում ականազերծման ժամանակ նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 333.6 հա տարածք, 127.7 կմ ճանապարհ, 540 բնակելի շենք, այդ թվում՝ 15 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 13519 պայթյունավտանգ առարկա:

Հաղորդվում է նաև, որ շարունակվում են ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Անհայտ կորածների մասին տեղեկություն հավաքելու համար գործող թեժ գծին աշխատանքի սկզբից ի վեր ստացվել է 550 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:

Քերթ գյուղում գտնվող Ռուսաստանի բժշկական բրիգադը ամբուլատոր և պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել 20 բնակչի, այդ թվում՝ 1 երեխայի: Ընդհանուր առմամբ ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 992 բնակչի, այդ թվում՝ 126 երեխայի:

 

  • Կիսվել: