երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ չեն քննարկվել․ վարչապետ

Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ չեն քննարկվել․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ այն հարցադրումներին, թե ճի՞շտ է արդյոք, որ Արցախի մասին ռուսական առաջարկն ընդունելու համար երկար զրուցել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ։

«Իհարկե, ճիշտ չէ։ Ես այս ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ ունեցել եմ ընդամենը 5 խոսակցություն՝ մեկ ամսվա ընթացքում։ Երեք անգամ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օբրայենի, երկու անգամ՝ պետքարտուղար Պոմպեոյի հետը։ Եվ այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական առաջարկները, այլ ամերիկյան  առաջարկները, երբ ԱՄՆ-ն հանդես էր եկել հրադադարի նախաձեռնությամբ։ Ռուսական առաջարկները ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չեն քննարկվել։ Մինչդեռ, Ռուսաստանի նախագահի հետ ես մշտական եմ կապի մեջ եղել, և օր է եղել մենք 5-6 անգամ իրար հետ հեռախոսով զրուցել ենք։ Եվ դա բացարձակ անհեթեթություն է։ Նման մանիպուլյացիները պարզապես տաօրինակ են»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: