երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուս ռազմական բժիշկներն օգնել են ԼՂ ավելի քան 700 բնակչի. ՌԴ ՊՆ

Ռուս ռազմական բժիշկներն օգնել են ԼՂ ավելի քան 700 բնակչի. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի ավելի քան 700 բնակիչ արդեն օգնություն է ստացել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության դաշտային հիվանդանոցում, օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկներն օգնել են 95 տեղի բնակիչների, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն տրամադրել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում ... Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 700 բնակիչ որակյալ բժշկական օգնություն է ստացել ՊՆ դաշտային հիվանդանոցում, ներառյալ 79 երեխա», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Ճարտար բնակավայրի 95 բնակիչների:

«Բոլոր դիմած քաղաքացիները հետազոտությունից հետո խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ են ստացել տեղակայված շարժական հիվանդանոցում որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ պրոֆիլային մասնագետների կողմից», - հավելվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տեղի բնակիչները սովորաբար դիմում են տարբեր սուր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների, ինչպես նաև ատամնաբուժական խնամքի հարցով: Ըստ Պաշտպանության նախարարության ԼՂ-ում գործում են ավելի քան 60 ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

  • Կիսվել: