երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ռուս խաղաղապահները ջուր են մատակարարում Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ռուս խաղաղապահները ջուր են մատակարարում Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ռուսաստանի խաղաղապահներն սկսել են մարդասիրական օգնություն ցույց տալ Արցախի բնակչությանը՝ ջուր մատակարարելով Ասկերանի շրջանի բնակավայրեր, որոնց ջրհորները ցամաքել են: Այս մասին լրագրողներին ասել է սննդի կառավարման սպա Դմիտրի Պաշկինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Պաշկինը, մասնավորապես, նշել է. ՛՛Խաղաղապահ ուժերը նախատեսված են ոչ միայն հակամարտող կողմերին զսպելու, այլև տեղաբնակներին օգնություն ցույց տալու համար:

Ասկերանի շրջանից մեզ են դիմել մաքուր խմելու ջրի բացակայության հարցով: Այդ իսկ պատճառով մենք այստեղ ենք. եկել ենք օգնելու: Սա մեկանգամյա ակցիա չէ: Մենք պարբերաբար օգնելու ենք տեղի բնակիչներին մաքուր խմելու ջուր բերելու հարցում՛՛:

  • Կիսվել: