չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ռուս խաղաղապահներն Արցախի հեռավոր բնակավայրերի բժիշկներին բուժօգնության պարագաներ են տվել

Ռուս խաղաղապահներն Արցախի հեռավոր բնակավայրերի բժիշկներին բուժօգնության պարագաներ են տվել

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները նախօրեին մարդասիրական օգնության հերթական առաքումն են իրականացրել հեռավոր բնակավայրեր, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ըստ գերատեսչության՝ ռուս խաղաղապահները «Ռուսական մարդասիրական առաքելություն» բարեգործական կազմակերպության անունից բժշկական սարքավորումների շարք են նվիրել Շոշ և Պառավաթումբ գյուղերի մանկաբարձական և պարամեդիկ կենտրոններին:

«Տեղացիներն ուրախ են մեր յուրաքանչյուր այցի համար, նրանք ուրախ են առաքված բժշկական սարքավորումների համար: Այս սարքավորումները բժշկական օգնությունն ավելի մատչելի կդարձնեն Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր բնակչի համար», - ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ալեքսեյ Օրլովը:

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ ընդհանուր առմամբ վերջին 2 շաբաթվա ընթացքում շուրջ 50 բժշկական սարքավորում է հանձնվել Լեռնային Ղարաբաղի բժիշկներին: 33 հավաքածու էլ հանձնվել է Մարտակերտ քաղաքի շրջանային հիվանդանոցին հետագա բաշխման համար:

  • Կիսվել: