կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուս խաղաղապահներն առաջին անհրաժեշտության պարագաներից ու սննդամթերքից բաղկացած հումանիտար օգնություն են տրամադրել Մարտակերտ քաղաքի բնակիչներին. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն առաջին անհրաժեշտության պարագաներից ու սննդամթերքից բաղկացած հումանիտար օգնություն են տրամադրել Մարտակերտ քաղաքի բնակիչներին. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորամիավորման զինծառայողները առաջին անհրաժեշտության պարագաներով ու սննդամթերքով հումանիտար բեռներ են հասցրել Մարտակերտ քաղաք: 

Հումանիտար օգնությունը տրամադրվել է տուն վերադարձած փախստականներին և բնակության վայրի կարիք ունեցողներին, որոնց թիվը մի քանի հարյուրի է հասնում:

Ռուս խաղաղապահների աջակցությամբ ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում են ենթակառուցվածքների վերականգնողական աշխատանքները:

Շուշիի արևմտյան շրջանում էլեկտրասնուցման գծերի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են: Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 24 բնակավայրում, որոնցում շուրջ 10 հազար մարդ է բնակվում:

Ստեփանակերտում ու Մարտակերտում ռազմական բժիշկները շարունակում են բուժօգնություն ցուցաբերել բնակչությանը: Մինչ այժմ բուժօգնություն է ցուցաբերվել 529 քաղաքացու:

  • Կիսվել: