Ռուս խաղաղապահներին Ղարաբաղ տեղափոխող 13-րդ և 14-րդ օդանավերն են օդ բարձրացել
Ուլյանովսկից օդ են բարձրացել ու դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են շարժվել խաղաղապահներին տեղափոխող 13-րդ և 14-րդ օդանավերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Ил-76 օդանավում բացի անձնակազմից նաև նյութական միջոցներ ու զրահատեխնիկա կա:
ՌԴ ՊՆ-ից հիշեցնում են, որ ընդհանուր առմամբ հակամարտության գոտում լինելու է 1960 խաղաղապահ, 90 զրահատեխնիկա, 380 միավոր ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկա: