Ռուս խաղաղապահների համար ԼՂ է բերվել «Սպուտնիկ-V» պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին
Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները սկսել են Արցախում խաղաղապահների պատվաստումը, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից:
Ինչպես հաղորդվում է՝ նախօրեին հատուկ տարաների մեջ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի շուրջ երկու հազար չափաբաժին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ:
Հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Պատվաստումն իրականացվում է երկու փուլով։ Հունվարի 14-31 - ն ընկած ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-21 – ը ՝ երկրորդ բաղադրիչը՛՛: