երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ռուս և թուրք ռազմական ներկայացուցիչները քննարկել են ԼՂ-ում պատերազմի դադարեցումից հետո կատարվելիք աշխատանքները

Ռուս և թուրք ռազմական ներկայացուցիչները քննարկել են ԼՂ-ում պատերազմի դադարեցումից հետո կատարվելիք աշխատանքները

Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական պատվիրակությունները Անկարայում քննարկել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածության վերաբերյալ որոշումը և հետագա քայլերը, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշված նախարարության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում թուրքական և ռուսական ռազմական պատվիրակությունների բանակցությունների տեխնիկական մասն ավարտվել է: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում զինադադարի հայտարարումից հետո կատարվելիք աշխատանքները, ինչպես նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը, այդ թվում ՝ Իդլիբում: Բանակցությունները կշարունակվեն վաղը՛՛:

 

 

  • Կիսվել: