չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուբեն Վարդանյանը հանդիպել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի հետ

Ռուբեն Վարդանյանը հանդիպել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի հետ

Հանրային գործիչ, սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի և փոխնախարարների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել գործող սոցիալական ծրագրերին, անելիքներին և նոր գաղափարների։ Այս մասին Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Շարունակում եմ ծանոթանալ իրավիճակին Արցախում: Մի շարք ոլորտներ, ինչպիսին սոցիալականն է, ավելի մանրամասն ուսումնասիրություն են պահանջում: Այս ոլորտն էական նշանակություն ունի արցախցիների համար։ Բնակչության աջակցության բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և իմ կարծիքով, կարևոր է, որ այս ոլորտում ստեղծվեն առավելապես թափանցիկ և բոլորի համար հասկանալի մեխանիզմներ։

Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի և փոխնախարարների հետ հանդիպմանը խոսեցինք գործող սոցիալական ծրագրերի, նոր գաղափարների և անելիքների մասին։

Հստակ է, որ ոլորտում առաջնահերթությունների սահմանումը և մասնավոր-պետական համագործակցությունը հնարավորություն կտան էապես բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու շոշափելի արդյունք գրանցել»,-նշել է նա:

  • Կիսվել: