երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՌԴ փոխարտգործնախարարն ու ԿԽՄԿ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների հաղթահարման հարցը

ՌԴ փոխարտգործնախարարն ու ԿԽՄԿ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների հաղթահարման հարցը

Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ ճգնաժամային իրավիճակներում օպերատիվ գործողությունների ծրագրի ղեկավար Պասկալ Հունդի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:

՛՛Մանրամասն քննարկվել են Ռուսաստանի եւ ԿԽՄԿ-ի փոխգործակցության հարցերը ՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների հաղթահարման վրա՛՛,-ասված է կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: