ՌԴ-ն առաջարկում էր Ղարաբաղի լուծման տարբերակ, բայց ՀՀ-ն գնաց իր ճանապարհով. Պուտին
Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է պայմանավորվել Ադրբեջանի հետ և նրան փոխանցել հինգ շրջան։ Ընդ որում ՝ Ղարաբաղի հետ կապի համար թողնել երկու խոշոր շրջան (Քելբաջարի և Լաչինի,– խմբ.)։ Այս մասին այսօրր Վալդայ ակումբի լիագումար նիստում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանները։ Մենք ասում էինք՝ եկեք շարժվենք հարաբերությունների կարգավորման հետևյալ ուղղությամբ` կա երկու շրջան՝ Քելբաջարի և Հարավի, ինչ- որ փուլում պայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ՝ տալ այդ հինգ շրջանները։ Անիմաստ է, նրանք դատարկ են, մարդիկ գնացել են, փաստացի դուրս են եկել այդ տարածքից։ Ինչո՞ւ պահել դրանք»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Ղարաբաղի հետ կապի համար երկու հսկայական շրջանը բավական էր։ ՌԴ նախագահի կարծիքով` դա կլիներ արդար, կվերադառնային փախստականները։ Դա կլիներ տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու լավ քայլ։
«Հայկական ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես հայտնի է` դա հանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է։ Այժմ քննարկվում է կարգավորման և խաղաղության պայմանագրի հարցը»,–ասել է Պուտինը։