երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառել է ռազմական ավիացիա

Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառել է ռազմական ավիացիա

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։ Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
 
«Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Նշենք, որ հոկտեմբերի26-ի հրադադարի ուժի մեջ մտնելուց կարճ ժամանակ անց՝ 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, իսկ  09:10-ի սահմաններում  թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ։
 
Պաշտպանության նախարարությունը նաև հերքում է ադրբեջանական մողմի այն մեղադրանքները, թե իբր հայկական կողմն է խախտում դրադարը։ 
 
«ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը:
Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ»,- ասվում է ՊՆ խոսնակի տարածած հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: