Պուտինը Լավրովին հանձնարարել է ԵԱՀԿ գործընկերներին տեղեկացնել ԼՂ-ում իրավիճակի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հանձնարարել է ԵԱՀԿ և միջազգային կազմակերպությունների գործընկերներին տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Պուտինն ասել է, որ ԼՂ-ում բնակչությանը խաղաղ կյանքի վերադարձնելը շատ կարևոր է և արդիական:
Ըստ նրա՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը թույլ է տվել դադարեցնել արյունահեղությունը և կայունացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Պուտինը նշել է, որ ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևին խնդրել է զեկուցել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը լրացուցիչ օգնություն տրամադրելու հնարավորության մասին: