երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պայթուցիկ նյութերի վերաբերյալ ստացվել է երկու հազարից ավելի ահազանգ․ Արցախի ԱԻՊԾ

Պայթուցիկ նյութերի վերաբերյալ ստացվել է երկու հազարից ավելի ահազանգ․ Արցախի ԱԻՊԾ

ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 27-ից մինչև այսօր պայթուցիկ նյութերի վերաբերյալ ստացվել է երկու հազարից ավելի ահազանգ: Դրանց մեծ մասն արդեն պայթած վիճակում է եղել և որևէ վտանգ չէր ներկայացրել: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից։

«Սակրավորական խմբերը շարունակում են հետպատերազմական Արցախը դարձնել առավել անվտանգ: Չպայթած ռումբերի եւ ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման  գործընթացը շարունակվում է Ստեփանակերտում և բոլոր բնակավայրերում:

ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 27-ից մինչև այսօր  պայթուցիկ նյութերի վերաբերյալ ստացվել է երկու հազարից ավելի ահազանգ: Դրանց մեծ մասն արդեն պայթած վիճակում է եղել և  որևէ վտանգ չէր  ներկայացրել:

Ընդհանուր առմամբ ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները վնասազերծել են 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր, ինչպես նաև ականանետի ականներ:

Ցանկացած պայթուցիկ նյութ նկատելու դեպքում, խնդրում ենք ձեռք չտալ, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգավոր չէ:

Զանգահարե 911, 112 կամ 101 կարճ հեռախոսահամարներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: