ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ևս 349 անձ պետաջակցության շահառու է ճանաչվել

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ևս 349 անձ պետաջակցության շահառու է ճանաչվել

Օգոստոսի 12-ին կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության պետական հանձնաժողովի հերթական նիստը։

Ինչպես հայտնել են ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեից՝ ողջունելով նիստի մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Վահրամ Ղահրամանյանը ներկայացրել է օրակարգային հարցերը։

Возможно, это изображение 1 человек и в помещении

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ քննարկվել են Արցախի Հանրապետության պաշտպանության համար զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների, մահացած կամ անհայտ բացակայող քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների՝ 39, 1-ին և 2-րդ կարգի զինհաշմանդամություն ունեցողների՝ 22, 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված անձանց՝ 239 անհատական գործեր, ինչպես նաև գործերով ներկայացված 349 անձանց՝ ԱՀ կառավարության 336-Ա որոշմամբ հաստատված միջոցառման շահառու լինելու փաստի հաստատման, կրած նյութական վնասի չափի հաստատման, տրամադրվող աջակցության չափերի հաստատման վերաբերյալ հարցեր։

Возможно, это изображение 2 человека и в помещении

Քննարկվող անհատական գործերից 300-ի մասով կայացվել է 349 անձանց լրիվությամբ կամ մասնակի Միջոցառման շահառու ճանաչելու որոշում, հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով կրած վնասի չափը, սահմանվել է աջակցության չափը։ Անհատական 60 գործերով ներկայացված անձանց շահառու ճանաչելը, վնասի չափի հաստատումը և աջակցության սահմանումը մասամբ մերժվել կամ կասեցվել է՝ իրավահաստատող փաստաթղթերի՝ գործող օրենսդրությանը չհամապատասխանելու հիմքով: Նիստում, բացի օրակարգային հարցերից, քննարկվել են պետական աջակցության տրամադրմանն առնչվող այլ հարցեր։

  • Կիսվել: