շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փարիզի քաղաքապետն ուղեկցում է Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հումանիտար բեռը

Փարիզի քաղաքապետն ուղեկցում է Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հումանիտար բեռը

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն X-ի իր էջում Հայաստանում արված լուսանկար է հրապարակել` կից գրելով.

«Հայաստանում եմ` Փարիզի և այլ համայնքների ընտրված պաշտոնատար անձանց հետ: Արցախի 120 000 հայեր, այդ թվում` 30 000 երեխաներ, 9 ամիս շարունակ մեկուսացված են, մատնված են սովի և զրկված են ամեն ինչից: Այս հումանիտար աղետի հետ կապված` մենք նրանց հումանիտար օգնություն ենք մատակարարում: Հաշված ժամանակ է մնացել»:

Հիշեցնենք` Հայաստանի կառավարությունը 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն բեռնատարների շարասյունը հուլիսի 26-ից կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Հայաստանի ուղարկած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել օգոստոսի 9-ին։

Այսօր Հայաստան է ժամանում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս այցելելու, ֆրանսիական կողմի մարդասիրական բեռով շարասյանն ուղեկցելու նպատակով:

  • Կիսվել: