երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Որոշել եմ ստեղծել անբարեխիղճ տանտերերի սև ցուցակ, որտեղ հայտնվողները չեն օգտվի պետական աջակցության ծրագրերից. Խանումյան

Որոշել եմ ստեղծել անբարեխիղճ տանտերերի սև ցուցակ, որտեղ հայտնվողները չեն օգտվի պետական աջակցության ծրագրերից. Խանումյան

Տեղահանված բնակչությանը ժամանակավոր կացարանով ապահովելու պետական ծրագրերի շրջանակներում բնակարանների վարձավճարի փոխհատուցման տարբեր մեխանիզմներ են գործարկվել ու գործարկվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը:
 
՛՛Սա բերել է բնակարանների վարձավճարների արհեստական թանկացման հատկապես Ստեփանակերտում, ինչից մեծապես տուժում են չտեղահանված բնակավայրերի բնակիչները, որոնք մինչև պատերազմ էլ տարբեր հանգամանքների բերումով վարձով բնակվում էին մայրաքաղաքում։
 
Անբարեխիղճ տանտերերը կամ զգալի թանկացնում են վարձը հին վարձակալների համար, կամ ազատվում նրանցից՝ տեղահանված բնակիչներ հյուրընկալելու համար, որպեսզի ավելի մեծ գումարներ ստանան։
 
Որոշել եմ ստեղծել անբարեխիղճ տանտերերի սև ցուցակ, որտեղ հայտնվողները չեն օգտվի պետական աջակցության ծրագրերից՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: