կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նոյեմբերի 14-ից մինչ օրս ԼՂ է վերադարձել շուրջ 43 000 արցախցի

Նոյեմբերի 14-ից մինչ օրս ԼՂ է վերադարձել շուրջ 43 000 արցախցի

Ռուս խաղաղապահները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 351 մարդու:

Հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները՛՛։

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև այսօր շուրջ 43 000 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր:

  • Կիսվել: