երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Նիդեռլանդների խորհրդարանը 5 միջնորդություն է ընդունել ԼՂ-ի դեմ թուրք-ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ

Նիդեռլանդների խորհրդարանը 5 միջնորդություն է ընդունել ԼՂ-ի դեմ թուրք-ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ

Նիդեռլանդների խորհրդարանն այսօր հինգ միջնորդություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ՝ հայտնում է Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը (FAON):

Դրանք նախատեսում են անհատական պատժամիջոցներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և շատ այլ անձանց դեմ՝ Արցախի դեմ ռազմական հանցագործությունների և վայրագությունների համար, ինչպես նաև՝ էմբարգո ընդդեմ Թուրքիային զենքի վաճառքի՝ ագրեսիայի մեջ վերջինիս ներգրավվածության պատճառով:

 

  • Կիսվել: