Նախաձեռնող, չվհատվող մարդիկ են ապագա հաղթանակի կերտողները. Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի մի խումբ համայնքապետերի հետ
Այսօր Ստեփանակերտում հանդիպեցի Քաշաթաղի շրջանի մի խումբ համայնքապետերի հետ, քննարկեցինք գործնական քայլեր Արցախի տարբեր համայնքներում հաստատվելու և գործունեություն ծավալելու վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
՛՛Զրուցակիցներս համարում էին, որ տարբեր սոցիալական ծրագրերից պետք է արագ անցում կատարել զարգացման ծրագրերի։ Սրանք համայնքներ են, որոնք ապահովել են պահեստազորի մասնակցության ամենաբարձր տոկոսները, պատերազմին մասնակցել են բոլոր ռեսուրսներով, մինչև պատերազմն էլ հաջողություններ ունեին հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Ակտիվ, նախաձեռնող, չվհատվող մարդիկ են ապագա հաղթանակի կերտողները՛՛,-նշել է նա: