երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի հարցը, արցախցիների կոլեկտիվ վերադարձի հարցը չդնելը նշանակում է ական դնել տարածաշրջանի տակ. Խանումյան

Արցախի հարցը, արցախցիների կոլեկտիվ վերադարձի հարցը չդնելը նշանակում է ական դնել տարածաշրջանի տակ. Խանումյան

Արցախի հարցը, արցախցիների կոլեկտիվ վերադարձի հարցը չդնելը նշանակում է ական դնել տարածաշրջանի տակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը:

«Հենց Արցախի պատկան մարմիններն էլ պետք է բանակցություններ սկսեն Ադրբեջանի հետ հենց այս թեմայով՝ կոլեկտիվ վերադարձի, ինքնավար հանրապետության ստեղծման, տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: ՀՀ իշխանություններն էլ պետք է ընկալեն, որ առանց այս հարցերի լուծման որեւէ խաղաղություն չի լինելու, ինչքան էլ ցանկանաք: Արցախի ժողովրդի կողմից ընտրված մարմինները միջազգային ստատուս ունեն եւ նրանց հետ պարտավոր են նստել, խոսել: Նայեք ԵԱՀԿ փաստաթղթերը, այնտեղ այդ ամենը ֆիքսված է»,-ասաց նա:

  • Կիսվել: