կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Մոմավառություն՝ ի հիշատակ Արցախում նահատակված հերոսների

Մոմավառություն՝ ի հիշատակ Արցախում նահատակված հերոսների

Դաշնակցական երիտասարդները և ազատամարտիկների հանձնախումբը մոմովառություն են կազմակերպել Եռաբլուրում՝ ի հիշատակ Արցախում նահատակված հերոսների:

Մինչ մոմավառության մեկնարկը՝ ՀՅԴ գործիչ Արծվիկ Մինասյանն ասաց, որ համախմբվել են Եռաբլուրում՝ իրենց խոնհարումը բերելու մեր զոհված ազատամարտիկներին, հայրենիքի պաշտպանության համար ընկածների հետ միասին նշելու Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման հերթական տարեդարձը:

՛՛Պայքարը շարունակվում է։ Պայքարն առջևում է, մենք չունենք տարածքներ զիջելու ինչ-որ մտադրություններ, քանի որ շատ ենք տուժել, շատ ենք կորցրել, եկել է ի վերջո ամբողջական հայրենիքի կերտման շրջանը: Արցախը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը, մեր կորցրած մյուս տարածքները ժամանակի ընթացքում պետք է հետ բերենք, պետք է հայ ժողովուրդն իր կենսագործունեությունը կառուցի այդ տարածքի վրա, որը հայրենիք է, և որը միակ երաշխիքն է հայ ժողովրդի հարատև ապրելու՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ Արցախը հայրենիք է, մեր միացյալ հայրենիքի մի մասը, և չկա զիջելու որևէ բան, քանի որ հայրենիքով չեն սակարկում, հայրենիքի համար պայքարում են մինչև վերջ:

  • Կիսվել: