շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մինչև 2025 թվականի ավարտ, Արցախում ամբողջությամբ լուծված կլինի բնակարանային հիմնահարցը և բնակարանի խնդիր ունեցող քաղաքացիներ ընդհանրապես չեն լինի. ԱՀ նախագահ

Մինչև 2025 թվականի ավարտ, Արցախում ամբողջությամբ լուծված կլինի բնակարանային հիմնահարցը և բնակարանի խնդիր ունեցող քաղաքացիներ ընդհանրապես չեն լինի. ԱՀ նախագահ

Մոտ 300 բռնի տեղահանված արցախցիների բնակարանային խնդիրների լուծման հարցը արդեն ընթացքում է Հայաստանի կառավարության միջոցներով: Այս մասին Արցախի Ազգային Ժողովում հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Քաշաթաղի և Շահումյանի շրջաններից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սերտիֆիկատների տրամադրման գործընթաց է սկսում և մինչև 2024 թվականը այդ խմբի խնդիրը լուծված կլինի: Իսկ մինչև 2025 թվականի ավարտ, Արցախում ամբողջությամբ լուծված կլինի բնակարանային հիմնահարցը և հանրապետությունում բնակարանի խնդիր ունեցող քաղաքացիներ ընդհանրապես չեն լինի»,- հավաստել է ԱՀ նախագահը:

  • Կիսվել: