ՄԻնչ օրս ավելի քան 17 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ ամեն օր Լեռնային Ղարաբաղ է վերադառնում ավելի քան 2 հազար մարդ, որոնք իրենց բնակավայրերը լքել էին մարտական գործողությունների պատճառով, ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ մինչ օրս Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 17 հազար մարդ: