կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մինչ օրս Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 1756 հեկտար տարածք

Մինչ օրս Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 1756 հեկտար տարածք

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքները կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, ինչպես նաև հումանիտար օգնության հատկացումը բնակչությանը:

Հաղորդվում է նաև, որ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են ականազերծման աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Այսպես՝ վերջին մեկ օրում մաքրվել է 17 հեկտար տարածք, 4 կմ ճանապարհ:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1756 հեկտար տարածք, 545 կմ ճանապարհ, 1616 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության կառույց, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 351 պայթյունավտանգ առարկա:

 

  • Կիսվել: