Մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 50390 մարդ
Ռուս խաղաղապահները 27 դիտակետում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից:
Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Մեկ օրվա ընթացքում ապահովվել է Հայաստանի տարածքից 87 տեղահանվածի անվտանգ վերադարձն Արցախ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 50390 մարդ: