երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Միջազգային հանրությունը պետք է գործի արագ». Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը Արցախում է

«Միջազգային հանրությունը պետք է գործի արագ». Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը Արցախում է

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Արցախում է: Նա Թվիթերի իր միկրոբլոգում տեսանյութեր է հրապարակել և կից գրառում արել:

«Ողջո՛ւյն Ստեփանակերտից, Արցախից, Լեռնային Ղարաբաղից:

Մենք հիմա Ստեփանակերտի հիվանդանոցի առաջ ենք, որը Ադրբեջանի կողմից հրետակոծվել է այս շաբաթ: Նրանք թիրախավորել են խաղաղ բնակչությանը, քաղաքային ենթակառուցվածները: Միջազգային հանրությունը պետք է գործի արագ խուսափելու համար Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանությունից»,-ասում է պատգամավորը:

Ջոն Ինյարիտուն նաև հայտնում է, որ Արցախում օգտագործվում են արգելված զինատեսակներ:

 

  • Կիսվել: