Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1382 փախստական. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ
Օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 1,3 հազար փախստական, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 4,4 հազար մարդ: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռազմական գործողությունների պատճառով Լեռնային Ղարաբաղում նախկինում իրենց տները լքած քաղաքացիական անձանց վերադարձը շարունակվում է: Նոյեմբերի 19-ին, ռուս խաղաղապահների հսկողության ներքո, Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել ևս 1382 փախստականներ: Նոյեմբերի 14-ից ի վեր ռուս խաղաղապահները ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան չորս հազար չորս հարյուր բնակիչների անվտանգ վերադարձն իրենց նախկին բնակության վայրեր», - ասվում է հաղորդագրության մեջ: