կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մարտունի քաղաքում ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Մարտունի քաղաքում ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Մարտունի քաղաքում «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենայում բռնկված հրդեհի մասին:

Դեպքի վայր են մեկնել շրջանային բաժնի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև տեղամասային տեսուչը:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից, հրշեջներին հաջողվել է ժամանակին մարել կրակը: Նախնական տվյալներով այն բռնկվել էր կարճ միացումից: Մասնակի այրվել է մեքենայի սրահը:
Տուժածներ չկան:

  • Կիսվել: