կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդը կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու ԱՀ անկախությունը. Մայիլյան

Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդը կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու ԱՀ անկախությունը. Մայիլյան

Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ, որում, մասնավորապես, իր մտահոգությունը հայտնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը, միջազգային հանրության հետ մեկտեղ, ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ տարածաշջանում վերջնական տեւական խաղաղություն հաստատելու եւ Արցախի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

՛՛Merci beaucoup, Marseille!՛՛,-հավելել է նա:

 

  • Կիսվել: