չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մարդիկ դիմադրության են կարոտ․ «Հրապարակ»

Մարդիկ դիմադրության են կարոտ․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․

ԱՄՆ-ում հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ դրամահավաք են նախաձեռնել Աղավնոյում իր տունն այրած Արմանի համար: Համացանցում երեկվանից ակտիվ տարածում են դրամահավաքի մասին կոչերը եւ մեր հայրենակիցներին առաջարկում են միանալ «արժանապատիվ հային» օգնելու գործին:

Հիշեցնենք, որ օրերս Աղավնոյի մի բնակիչ այրեց իր տունը՝ ասելով, թե իրեն պետք չէ փոխհատուցում, ինքը չի վաճառում իր հողն ու տունը, որտեղ ապրել է ամբողջ կյանքում: Իսկ Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը շաբաթներ առաջ Աղավնոյի բնակիչներին հորդորել էր չգնալ նման քայլի, հակառակ դեպքում տուն այրողները պետության կողմից փոխհատուցում չեն ստանա:

Ուշագրավ է, որ սփյուռքի մեր հայրենակիցների համացանցային քննարկումներում շատերն են պատրաստակամություն հայտնել ողջ գյուղի բնակիչների համար դրամահավաք կազմակերպել, միայն թե արժանապատվորեն հեռանան իրենց տներից: Սա խոսում է այն մասին, որ մեր ժողովուրդը ոչ թե խաղաղություն եւ նվաստացած կյանքի է ձգտում, այլ խրախուսում է պայքարի եւ արժանապատվության դրսեւորման ցանկացած ձեւ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: 

 

 

 

  • Կիսվել: