երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանը հայտնել է Արցախի Աղավնո գյուղի տարածքում ՀՀ քաղաքացու ձերբակալման մասին

Ադրբեջանը հայտնել է Արցախի Աղավնո գյուղի տարածքում ՀՀ քաղաքացու ձերբակալման մասին

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնում է Արցախի Ադրբեջանին անցած Աղավնո գյուղի տարածքում ՀՀ քաղաքացու ձերբակալման մասին։

«Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողներն այսօր ձերբակալել են Հայաստանի քաղաքացի, 1962 թվականին ծնված Բեգլերյան Ռաշիդ Արամիսին (ձերբակալվածի անունը, ամենայն հավանականությամբ, սխալ է մեջբերված, խմբ.), որը խախտել է պետական սահմանը ադրբեջանա-հայկական պետական սահմանի Լաչինի շրջանի Զաբուխ գյուղի (Աղավնո, խմբ) տարածքով անցնող հատվածում», - ասված է Ծառայության հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: