երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը Արցախ կուղարկվի երկաթուղով. ՌԴ ԱԻՆ

Մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը Արցախ կուղարկվի երկաթուղով. ՌԴ ԱԻՆ

ՌԴ ԱԻՆ-ը դեկտեմբերի 11-14-ը 54 վագոն մարդասիրական օգնություն կուղարկի Արցախի քաղաքացիական բնակչությանը: Այն կիրականացվի Ռուսաստանի 8 քաղաքներից: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ-ը:

Դեկտեմբերի 11-ին Տիխորեցկից և Ուլյանովսկից ուղարկվել է 4 վագոն: Դեկտեմբերի 12-ին այն կիրականացվի Մոսկվայից, Իվանովոյից և Ուֆայից:

Բեռը ներառում է շինանյութ, էլեկտրակայաններ, հակահրդեհային ցիստեռններ և կենցաղային պարագաներ: Ընդհանուր առմամբ՝ մոտ 1200 տոննա:

«Մարդասիրական օգնության առաջին խմբաքանակի առաքումն իրականացվել է օպերատիվ կարգով՝ ՌԴ ԱԻՆ-ի ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտի օգնությամբ, որպեսզի նախքան ցրտելը սկսվի ավերված բնակարանների վերականգնումը: Այժմ աշխատանքներն անցել են պլանային փուլ, այդ պատճառով էլ ներգրավվել է երկաթուղային տրանսպորտը»,- նշել են ՌԴ ԱԻՆ-ում:

 

  • Կիսվել: