Մակրոնն ու Պուտնը պայմանավորվել են շուտով հայտարարել ԼՂ հիմնախնդրի կարգավորման նախաձեռնությունների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվել են շուտով հայտարարել Արցախի հիմնախնդրի կարգավորման նախաձեռնությունների մասին։ Այս մասին հաղորդում են Էմանուել Մակրոնի գրասենյակից։
Ինչպես նշվում է՝ Մակրոնը Պուտինի հետ զրույցի ընթացքում հորդորել է ՌԴ ղեկավարին անկեղծորեն ձգտել Ուկրաինայի հետ հարաբերություններում լարվածության նվազեցմանը։