երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԼՂ-ից 90 հազար հայ փախստականներին եւ 45 հազար ադրբեջանցիներին օգնություն է պետք. Լավրով

ԼՂ-ից 90 հազար հայ փախստականներին եւ 45 հազար ադրբեջանցիներին օգնություն է պետք. Լավրով

Օգնություն է պետք Լեռնային Ղարաբաղից 90 հազար հայ փախստականներին եւ 45 հազար ադրբեջանցիներին: Այս մասին ՌԴ նախագահի գլխավորությամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ նիստի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Լավրովը հստակեցրել է. ՛՛Փախստականների հարցերով հանձնակատարի գծով կարեւոր է կազմել հավաստի վիճակագրություն օգնության կարիք ունեցող մարդկանց թվի մասին: Խոսքը 90 հազար մարդու մասին է, որոնք մեկնել են Հայաստան, եւ շուրջ 45 հազար ադրբեջանցու, որոնք ռազմական գործողությունների ֆոնին լքել են Լեռնային Ղարաբաղին մոտ տարածքները՛՛:

 

  • Կիսվել: