հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լավրովը և Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենը քննարկել են ԼՂ-ին աջակցություն տրամադրելու հարցը

Լավրովը և Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենը քննարկել են ԼՂ-ին աջակցություն տրամադրելու հարցը

Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլիի հետ հեռախոսազրույցում քննարկել է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Սիրիային, Վենեսուելային, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությանը, Եթովպիային աջակցություն տրամադրելու հարցում, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Կողմերն ընդգծել են միջազգային ջանքերն Արևելյան Աֆրիկայում քաղցի դեմ պայքարում ակտիվացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր են փոխանակել սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ:

 

  • Կիսվել: