Լավրովն իր ավստրիացի գործընկերոջը տեղեկացրել է ԼՂ կարգավորման ուղղությամբ ՌԴ-ի ջանքերի մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ավստրիացի գործընկեր Ալեքսանդր Շալլենբերգին մանրամասն տեղեկացրել է նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակը ամբողջությամբ դադարեցնելու ուղղությամբ Ռուսաստանի ձեռնարկած միջնորդական ջանքերի եւ տարածաշրջանում առկա իրավիճակի մասին, տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Ինչպես հաղորդվում է՝ նախարարները նշել են միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ ՓԳՀՎ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԿԽՄԿ-ի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը՝ մարդասիրական խնդիրները լուծելու եւ տարածաշրջանում մշակութային ու կրոնական ժառանգությունը պաշտպանելու համար: