երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախի Հանրապետությունում. Վահրամ Բալայան

Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախի Հանրապետությունում. Վահրամ Բալայան

ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանն արձագանքել է Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու մասին լուրին:

՛՛ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է: Նա համարվում է անցանկալի անձ Հայաստանում:

Այս լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախի Հանրապետությունում: Զարմանալին այն է, որ ՌԴ- ում հայկական շահերի պաշտպան, Արցախի մեծ բարեկամ և հայամետ պատգամավորի մուտքն արգելված էր Ադրբեջանում, իսկ հիմա՝ Հայաստանում: Կոնստանտին Զատուլինը իր պատգամավորական գործունեության ողջ ժամանակահատվածում, անկախ բոլոր արգելքներին և ճնշումներին, մշտապես կանգնած է եղել արցախահայության կողքին:

Հայանպաստ գործունեություն ծավալած ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գործիչների մուտքի արգելումը ՀՀ, առավել բարդացնում է առանց այն էլ մեր ծանր կացությունը: Նմանօրինակ գործելաոճն անընդունելի է: Սա ճանապարհ չէ…: Հուսանք, որ այդ որոշումը կվերանայվի՛՛,-հայտնել են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

  • Կիսվել: