ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Ռուսական կողմը չի կարող անցած ընտրություններն ամբողջությամբ ժողովրդավարական և միջազգային չափանիշներին համապատասխանող ճանաչել. Զատուլին

Ռուսական կողմը չի կարող անցած ընտրություններն ամբողջությամբ ժողովրդավարական և միջազգային չափանիշներին համապատասխանող ճանաչել. Զատուլին

Մոսկվան պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ միևնույն ժամանակ շարունակելով փոխգործակցությունը գործող իշխանության հետ դե ֆակտո մակարդակով։ Այս մասին Մոսկովսկի կոմսոմոլեց-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը չի կարող անցած ընտրություններն ամբողջությամբ ժողովրդավարական և միջազգային չափանիշներին համապատասխանող ճանաչել։

Զատուլինը հավելել է, որ ընտրական գործընթացում բացակայել են քաղաքական մրցակցության հավասար պայմանները, ինչպես նաև ճնշման միջոցներ են կիրառվել ընդդիմության նկատմամբ։

Նա նաև ընդգծել է, որ, իր գնահատմամբ, նման միտումները պահպանվել են ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ՝ քվեարկությունից հետո։

  • Կիսվել: