ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խրամորթցի փոքրիկների համար տոնական միջոցառում է կազմակերպվել

Խրամորթցի փոքրիկների համար տոնական միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում գործող «Զինվոր» հասարակական կազմակերպությունն այցելել է սահմանամերձ Խրամորթ համայնք և երեխաների համար կազմակերպել ուրախ ու հետաքրքիր ժամանց:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Զինվոր» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Գրիգորյանն ասել է, որ նախաձեռնության նպատակն է ցույց տալ, որ խրամորթցիները միայնակ չեն և գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում:

Բնութագրությունը հասանալի չէ«Քանի որ վերջերս ադրբեջանական դիրքերից փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Խրամորթ համայնքի բնակիչներրի վրա, իսկ խոցելի խումբը անչափահաս երեխաներն են, որոշեցինք նրանց համար կազմակերպել հետաքրքիր ժամանց՝ դրանով իսկ հակազդելով այդ սադրանքներին: Համայնքի երեխաները հավաքվել էին դպրոցի շենքում, որտեղ նախադպրոցական քսան երեխաների տրամադրել ենք գրենական պիտույքներ: Մեր նախաձեռնությանն էր միացել նաև միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող «Սկյուռիկ» ընկերությունը, որի աշխատակիցներն էլ երեխաներին տոն են պարգեւել։ Թշնամին պետք է հասկանա, որ իր կողմից ցանկացած սադրանք խաղաղ բնակչության նկատմամբ մեզ էլ ավելի է համախմբում»,-ներկայացրել է Ս. Գրիգորյանը՝ հավելելով, որ յուրաքանյչյուրն իր հերթին պետք է աջակցություն ցուցաբերի սահմանամերձ գյուղերի բնակիչներին:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Խրամորթի դպրոցի տնօրեն Անուշ Գաբրիելյանի հավաստմամբ՝ նախաձեռնության շնորհիվ երեխաները մի պահ կտրվել են իրականությունից:

«Վերջերս ադրբեջանական դիրքերից բարձրախոսներով հնչող ձայներից երեխաները ընկճվել էին, և այդ ֆոնի հետ հարմարեցնում էինք դասապրոցեսը: Բայց «Զինվոր» հասարակական կազմակերպության անդամների շնորհիվ նրանք դուրս եկան այդ ծանր հոգեվիճակից: Բոլոր երեխաները մեծ ուրախությամբ համաձայնեցին մասնակցել միջոցառմանը: Անչափ շնորհակալ ենք գեղեցիկ նախաձեռնության համար»,-ասել է Ա. Գաբրիելյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: