հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 1 623 հա տարածք

Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 1 623 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:  Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Ռուսաստանյան խաղաղապահները մեկ օրվա ընթացքում ականազերծել են 7 հա տարածք, 3 կմ ճանապարհ և 10 շինություն:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 071 հա տարածք, 635,3 կմ ճանապարհ, 1 743 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 606 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: