ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կանադան 1 մլն դոլար է տրամադրել Արցախում հակամարտությունից տուժածներին

Կանադան 1 մլն դոլար է տրամադրել Արցախում հակամարտությունից տուժածներին

Կանադայի իշխանությունները 1 միլիոն կանադական դոլար (830 հազար ԱՄՆ դոլար) են հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն։

Նա նաև Երևանին և Բաքվին կոչ է արել նվազեցնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի  սահմանին, ինչպես նաև հավաստիացրել է, որ Օտտավան տարբեր միջազգային հարթակներում կշարունակի աջակցել հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին:
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ մայիսի 15-ին, Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն Twitter–ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ խոր մտահոգություն էր հայտնել Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ` կողմերին հորդորելով հարգել նոյեմբերի 9-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը և շարունակել բանակցել հարատև ու խաղաղ կարգավորման համար:

  • Կիսվել: