կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրենց բնակավայրերից տեղահանված արցախցի վարորդներն ազատվել են պետական մի շարք տուրքերից

Իրենց բնակավայրերից տեղահանված արցախցի վարորդներն ազատվել են պետական մի շարք տուրքերից

Արցախի կառավարության որոշմամբ՝ պատերազմական գործողությունների հետևանքով իրենց մշտական բնակության վայրերից տեղահանված քաղաքացիները, ավտոմեքենայի և մոտոցիկլետի տեխանձնագիր, ինչպես նաև վարորդական իրավունք կորցնելու դեպքում՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ազատվում են դրանք վերստանալու համար նախատեսված պետական տուրքերի վճարումներից:

Այս մասին տեղեկացրեց Արցախի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանը, գրում է artsakhpress.am-ը:
 
«Իրենց բնակավայրերից տեղահանված քաղաքացիները պետական տուրքերի վճարումից ազատվում են նաև   պատերազմական գործողությունների հետևանքով՝  ավտոմեքենայի վնասված  պետհամարանիշի փոխարեն նորը ստանալու  դեպքում՝  եթե ավտոմեքենայի սեփականատերը ճանապարհային ոստիկանությանն  է ներկայացնում  վնասված պետհամարանիշը: Այս որոշումը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ից ծագած հարաբերությունների վրա և վերոնշյալ նպատակներով քաղաքացիների կողմից կատարված վճարումները ենթակա են վերադարձման»,-նշեց Արցախի ոստիկանության ՃՈ պետի տեղակալը:

  • Կիսվել: