շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինչ իրավիճակ է եղել գիշերը շփման գծում

Ինչ իրավիճակ է եղել գիշերը շփման գծում

Օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը Ղարաբաղա-Ադրբեջանական շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակից։

«Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: